614 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 55087-ի. մահացել է 6 մարդ

09.10.2020, 11:15
614 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 55087-ի. մահացել է 6 մարդ
614 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 55087-ի. մահացել է 6 մարդ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55087 դեպք, որոնցից 45528-ն` առողջացած, 1010-ը` մահվան ելքով, , հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8246 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 319791 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 3312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 614 նոր դեպք: Ունենք 216 առողջացած»,-նշվում է հաղորդագրության մեջ:

 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 53 (տղամարդ), 68 (կին), 68 (տղամարդ), 81 (կին) և 43 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 303 է։-0-