Նիկոլ Փաշինյանը պատմեց իր աշխատակազմում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի ստեղծման մասին
08.02.2019,
14:09
Ավարտվեցին Հայաստանի կառավարության կառուցվածքի քննարկումները:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ավարտվեցին Հայաստանի կառավարության կառուցվածքի քննարկումները: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր Facebook–ի էջում։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Հայաստանում կլինի 12 նախարարություն:
«Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,– ասվում է վարչապետի գրառման մեջ։
Կառավարության ծրագիրը մշակված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա:-0-