Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մեկնարկի մասին

17.04.2018, 12:35
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկի մասին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մեկնարկի մասին
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկի մասին։

Նա միաժամանակ նշեց, որ ցուցարարներն անցնում են ցանցային պայքարի և սկսում են սկսում են ողջ պետական համակարգը կաթվածահար անելու գործողություն։

«Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, կմտնենք և նստացույց կանենք։ Որտեղ հնարավոր չի լինի, մուտքերի մոտ նստացույց կանենք»,– ասաց նա Ֆրանսիայի հրապարակում։

Նա նաև կրկնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների պայքարը շարունակում է լինել «բաց ձեռքերի» սկզբունքով` բացառելով ցանկացած բռնություն ոստիկանի, ծառայողի նկատմամբ։

«Կեցցե ժողովրդական թավշյա հեղափոխությունը»,– ասաց Փաշինյանը։ -0-