ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել և դառնալ Հայաստանի վարչապետ:
«Ես բազմիցս ասել եմ, որ եթե ժողովուրդն ինձ վրա դնի այդպիսի պատասխանատվություն, ես կընդունեմ այն: Եվ մեծ է հավանականությունը, որ հենց այդպես էլ կլինի»,- երեքշաբթի նա ասաց արտասահմանյան ԶԼՄ-ների մասնակցությամբ մամուլի ասուլիսում:
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից ոչ ոք չի դառնա վարչապետի պաշտոնի թեկնածու: Նա ընդգծեց նաև, որ Կարեն Կարապետյանը չի դառնա Հայաստանի վարչապետ, նույնիսկ եթե դուրս գա ՀՀԿ-ի կազմից:
«Ցանկանում եմ, որ բոլորը հասկանան Հայաստանի քաղաքական իրավիճակը: Մեր շարժումն ունի երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսի աջակցությունը, ինչպես նաև սփյուռքահայության աջակցությունը: Ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը ոչ ոք չի կարող խլել ժողովրդից: Դա չի լինելու: Ոչ մի հանրապետական, ՀՀԿ-ից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետի թեկնածու: ՀՀԿ-ն այլևս իշխանություն չունի: Այդ գործընթացը վերագեներացնելու ցանկացած փորձ ոչ մի արդյունք չի ունենա»,- ասաց նա:
Փաշինյանն ավելացրեց նաև, որ վարչապետ կլինի ժողովրդի թեկնածուն, «հեղափոխության թեկնածուն»: «Դա մենք շատ պարզ կկազմակերպենք հրապարակում: Մենք կառաջարկենք թեկնածություն, և ժողովուրդն իր արձագանքով կհաստատի այն»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով քաղաքական այլ ուժերի հետ գործակցության մասին` ընդդիմության առաջնորդը նշեց, որ պատրաստակամությու կա գործակցելու այն բոլոր ուժերի հետ, որոնք կնպաստեն իշխանության անցնցում փոխանցմանը:
Փաշինյանի խոսքով, նախևառաջ, սեղմ ժամկետներում` մեկ-երկու ամիսների ընթացքում, հարկ է Հայաստանում երաշխավորել բացարձակ ազատ, օրինական և անկեղծ ընտրություններ:
«Դա ամենակարևորն է: Որովհետև բոլոր վստահ ենք, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել է ընտրությունների արդյունքների նկատմամբ բացարձակ անվստահության պատճառով: Եվ առաջինը, ինչ մենք պետք է անենք, դա «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը և Ընտրական օրենսգիրքը, վստահ լինելու համար, որ ընտրությունները կանցկացվեն ազնիվ և օրինական, և որ դա կլինի քաղաքական միջոցառում»,- պարզաբանեց նա:
Загружается новость ...
"Право"
Խոսելով զանգվածային ակցիաների մասին` նա նշեց, որ դրանք չեն դադարեցվի:
«Չի լինի ոչ մի ընդմիջում, մինչև մեր հեղափոխությունը չհասնի տրամաբանական ավարտի: Վաղը հանրահավաք է լինելու Հեղափոխության հրապարակում: Մենք հնարավորություն ունենք կազմակերպել զանգվածային ցանկացած միջոցառում մեկ ժամվա ընթացքում: Ունենք մեր ժողովրդի աջակցությունը, և ոչ ոք չի կարող կասկած ունենալ, որ ժողովրդի հաղթանակը կարող է բաց թողնվել»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց նաև, որ ինքը ոչ ռուսամետ և ոչ էլ արևմտամետ քաղաքական գործիչ է, այլ բխում է Հայաստանի ազգային շահերից: «Մենք չենք պատրաստվում զարգացնել մեր հարաբերությունները ինչ-որ աշխարհաքաղաքան կենտրոնի հետ` մյուսի հետ հարաբերությունների հաշվին»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով ժամանակավոր կառավարության գործունեության մասին` նա նշեց, որ իր առաջին խնդիրը երկրի արդյունավետ կառավարումն ու ազատ, օրինական ընտրությունների անցկացումն է:
«Բոլոր որոշումները կընդունվեն այն ժամանակային շրջանակներում, որոնք նախատեսվում են օրենքով: Մեր շարժման մեջ կան բավական թվով անձինք, քաղաքական գործիչներ, ովքեր կարող են ստանձնել այդ պատասխանությունը, բայց չեմ բացառում, որ ժամանակավոր կառավարությունում կլինեն այլ քաղաքական գործիչների ներկայացուցիչներ»,- ասաց նա:
Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: -0-