Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ծիծեռնակաբերդից՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ (ՈՒՂԻՂ)
24.04.2020,
09:35
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ծիծեռնակաբերդից՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակացությամբ:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։ -0-
Загружается новость ... "Лево"
«Այսօր Հայոց ցեղասպանության 105 տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի երկար տարիների հայատյաց քաղաքականությունը երիտթուրքերի կառավարության օրոք հասավ իր գագաթնակետին: Տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց: Մեկ ու կես միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին: Հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթականներ՝ զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից: Մեծ եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի մարդկային կորուստներ կրեց, այլև ենթարկվեց հայրենազրկման և մշակութային ջարդի»,- նշել է վարչապետը: