ՆԳՆ-ն տեղեկացրել է, թե ՀՀ-ում որ օտարերկրացիները կարող են ձեռք բերել բջջային ID (mID)
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ-ում բջջային ID (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ փաստաղթղթերից որևիցե մեկը՝
-ժամանակավոր կացության քարտ,
-մշտական կացության քարտ,
-հատուկ անձնագիր, ️
-բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։
Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, այս պահի դրությամբ նույնականացման քարտերի համար դիմողների կուտակումներ չկան մի շարք մարզերում․ քաղաքացիները կարող են այց ամրագրել նույն օրվա համար։
Երևանում թողունակությունը սահմանափակ է, և կուտակումներ առկա են դեռևս՝ պայմանավորված հայտարարագրման պահանջով։
Ղարաբաղից տեղահանված անձինք էլեկտրոնային ստորագրությունը կարող են ակտիվացնել ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներով։

