633.58
6.9
532.78
+15
Եղանակը Երևանում
Հայ

NetBlocks ինտերնետի մոնիտորինգային կենտրոնն ինտերնետի խափանումներ է գրանցել Հայաստանում` քաղաքական անկայունության ֆոնին

23:20
25 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. NetBlocks ինտերնետի աշխատանքի մոնիտորինգային կենտրոնի ցանցային տվյալները հաստատում են, որ Հայաստանում փետրվարի 25–ին կեսօրից գրանցվում են ինտերնետի աշխատանքի խափանումներ քաղաքական անկայունության և ռազմական հեղաշրջման փորձի հայտարարությունների ֆոնին, հաղորդում է ARKA Telecom հեռահաղորդակցական պորտալը։ 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Երևանում կազմակերպվեցին Փաշինյանի կողմնակիցների և ընդդիմադիրների հանրահավաքները։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյանի պողոտան, որտեղ գտնվում է ԱԺ–ի շենքը և հայտարարեց անժամկետ ու շուրջօրյա ակցիաների մասին, որոնք կշարունակվեն մինչև Փաշինյանի հրաժարականը։

Խափանումներն ունեն մասնակի ազդեցություն և հաստատում են, որ օգտատերերն ունեցել են ցանցին միանալու խնդիրներ, որոնք տարածվել են մի քանի ցանցերի վրա։

Տարածաշրջանում աճում են ինտերնետի աշխատանքի խափանումները, որոնք կապված են քաղաքական ճգնաժամի հետ։ Ադրբեջանը երկար ժամանակով արգելափակում է սոցիալական ցանցերը Արցախյան պատերազմի ֆոնին։

NetBlocks–ն արտացոլում է երկրի IP հասցեների տարածքն իրական ժամանակի ռեժիմում, ներկայացնում է ինտերնետի հասանելիության մակարդակն ու համապատասխան խափանումները։

NetBlocks–ն աշխատում է անկախ և անաչառ, ձգտում է ապահովել արդար և ներառական թվային ապագա բոլորի համար։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:09
10 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1009 նոր դեպք, 1020 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1009 նոր դեպք, 1020  մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
23:24
09 Ապրիլի 2021
Կրակոցներ Երևանում, դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում, դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
23:13
09 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել  է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով
19:45
09 Ապրիլի 2021
Ինչու՞ ձախողվեց գերիների վերադարձը, Փաշինյանը Արարատ Միրզոյանին իզոլացնում է, ԱԱԾ-ում էլ՝ նոր բու՞նտ. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչու՞ ձախողվեց գերիների վերադարձը, Փաշինյանը Արարատ Միրզոյանին իզոլացնում է, ԱԱԾ-ում էլ՝ նոր բու՞նտ. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ)
19:23
09 Ապրիլի 2021
Գերիների և անհետ կորածների հարազատներին թույլ տվեցին մտնել ՊՆ` հանդիպման
Գերիների և անհետ կորածների հարազատներին թույլ տվեցին մտնել ՊՆ` հանդիպման
18:50
09 Ապրիլի 2021
Ալեն Սիմոնյան. գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել
Ալեն Սիմոնյանն ասաց, գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել
14:54
09 Ապրիլի 2021
ՊՆ–ի մոտ վիճակը լարված է, տեղի է ունեցել ընդհարում գերիների հարազատների ու ոստիկանների միջև
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին դարպասները կոտրելով ներխուժել ՊՆ
14:39
09 Ապրիլի 2021
Մամուլում տեղեկություն է տարածվել ադրբեջանաթուրքական պատվիրակության երևանյան այցի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Մամուլում տեղեկություն է տարածվել ադրբեջանաթուրքական պատվիրակության երևանյան այցի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
12:59
09 Ապրիլի 2021
Սահմանվել են ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները
ԿԳՄՍՆ–ն սահմանել է ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները
12:26
09 Ապրիլի 2021
Վթարվել է «Գառնի–Երևան» ջրատարը, 21 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
Վթարվել է «Գառնի–Երևան» ջրատարը, 21 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
12:06
09 Ապրիլի 2021
Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շրջափակել են ՊՆ–ի շենքն ու Շիրակի մարզի ճանապարհները (ՎԻԴԵՈ)
Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շրջափակել են ՊՆ–ի շենքն ու Շիրակի մարզի ճանապարհները . ՎԻԴԵՈ
11:04
09 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1029 նոր դեպք, 1117 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1029 նոր դեպք, 1117 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է