Նախօրեին կորոնավիրուսից մահացած 5 պացիենտից ամենաերիտասարդը 53-ամյա կին է եղել

28.08.2020, 11:16
Նախօրեին կորոնավիրուսից մահացած 5 պացիենտից ամենաերիտասարդը 53-ամյա կին է եղել
Նախօրեին կորոնավիրուսից մահացած 5 պացիենտից ամենաերիտասարդը 53-ամյա կին է եղել
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․  Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած, 869-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում:

Загружается новость ... "Лево"
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 181 նոր դեպք և 276 առողջացած։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:-0-