+14
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը

10:30
23 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա` սեպտեմբերի 18-22-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:

1. Երևանում անցկացվեց Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը: «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը տևեց մինչև սեպտեմբերի 20–ը, նվիրված էր Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։

Համաժողովին մասնակցեցին Հայաստանի և Արցախի գերատեսչությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև Սփյուռքի ականավոր գործիչներ, այդ թվում` Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։ Զեկույցներով ելույթ ունեցան Բելգիայի, ԱՄՆ–ի, Ռուսաստանի, Արգենտինայի, Լիբանանի, Պորտուգալիայի, Կանադայի, Իրանի, Ռումինիայի, ԱՄԷ–ի և Սիրիայի սփյուռքահայ կառույցների ներկայացուցիչներ։ Ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, մասնավորապես, խոսեց Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքները վերադարձի մասին: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին հայտնեց հաջորդ տարվա աշնանը Տնտեսական համաժողով անցկացնելու մտադրության մասին:

2. Սեպտեմբերի 18-ին ահազանգ ստացվեց, որ Հանրապետության հրապարակում պայթուցիկ է տեղադրված: Ավելի ուշ պարզվեց, որ ահազանգը կեղծ էր:

3. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում, իր խոսքում ասելով, որ հայ–թուրքական երկու արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ:

4. Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց անկախության 26-ամյակը:

5. ՀՀ ԿԳ նախարարությունը մշակել է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ` ռուսաց լեզվի դասավանդման բարձր որակ ապահովելու նպատակով։ Ընդ որում, նշվել է, որ հայեցակարգը մշակվել է վարչապետի հանձնարարականով, ինչը Կարեն Կարապետյանը հերքել է լրագրողների հետ զրույցում: Այդ կապակցությամ սեպտեմբերի 22-ին Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ընդգծել է, որ հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ