Նախորդ յոթ օրերին Երևանի 3 վարչական շրջանում գերազանցվել է փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը
22.01.2026,
20:27
Նախորդ յոթ օրերին փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցվել է Երևանի 3 վարչական շրջանում
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը 2026թ․–ի հունվարի 13-19-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ հունվարի 13-14-ը և 17-19-ը,
- Նոր Նորքում՝ չի գերազանցել,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ հունվարի 13-17-ը,
- Շենգավիթում՝ հունվարի 14-ին,
- Նոր Նորքում՝ չի գերազանցել։

