Նախկին ընկերուհու մերկ լուսանկարը հրապարակել սպառնացող քաղաքացու գործն ուղարկվել է դատարան
03.11.2016,
20:20
Ավարտվել է նախկին ընկերուհու մերկ լուսանկարը սոցիալական ցանցում տարածելու սպառնալիքով գումար շորթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նախկին ընկերուհու մերկ լուսանկարը սոցիալական ցանցում տարածելու սպառնալիքով գումար շորթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հաղորդման համաձայն, բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վանաձոր քաղաքի մի բնակիչ արտերկրում գտնվող նախկին ընկերուհուց 2015 թվականի դեկտեմբերի սկզբին պահանջել է 600 եվրո՝ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Վերջինս պահանջը չի կատարել, ինչից հետո նախկին ընկերը Facebook սոցիալական ցանցում առանձին էջ է բացել և տեղադրել աղջկա մերկ լուսանկարը և այն ավելի լայն շրջանակի անձանց հրապարակելու սպառնալիքով դեկտեմբերի 12-ին «MoneyGram» դրամական փոխանցման համակարգով ստացել է 307.068 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (Շորթումը՝ անձի մասին արատավորող կամ անձի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: -0-