Նախկին պատգամավորը Լոռու նոր մարզպետ է նշանակվել

17.12.2020, 12:38
Նախկին պատգամավորը Լոռու նոր մարզպետ է նշանակվել
Նախկին պատգամավորը Լոռու նոր մարզպետ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրը նիստի ժամանակ որոշում է ընդունել պաշտոնից ազատել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:

Ղուկասյանը նախօրեին ՀՀ վարչապետին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Իր Facebook-յան էջում նա նշել է, որ պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ինքը ընդունել է։

Կառավարության մեկ այլ որոշմամբ, Լոռու նոր մարզպետ է նշանակվել Արամ Խաչատրյանը:

Վերջինս ավելի վաղ զբաղեցնում էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի պաշտոնը: 

Ղուկասյանը Լոռու մարզպետ է նշանակվել 2018թ.-ի հոկտեմբերի 10-ին: -0-