530.17
7.45
476.34
+19
Եղանակը Երևանում
Հայ

Նախկին նախարարի վարորդի անվամբ փոխանցվել է շուրջ 9 մլն դրամ․ ոստիկանության բացահայտումը (ՎԻԴԵՈ)

11:47
23 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությունից և ԱԱԾ-ից յուրացման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտության վարչության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենին դրդել է 2011 թվականի փետրվարից 2016 թվականի մարտը որպես քոլեջի վարորդ հրամանագրել կրթության և գիտության նախկին նախարարի վարորդին։

Նա աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է 2,5 միլիոն դրամից ավելի աշխատավարձ։ 

Загружается новость ... "Лево"

Պարզվել է նաև, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախկին նախարարի վարորդին 2009-ից 2016 թվականները որպես բանվոր է հրամանագրել Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի նախկին տնօրենը։ Վարորդն այստեղ էլ աշխատանքի չի հաճախել, բայց վարձատրվել է։ Արդյունքում՝ քոլեջի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը վատնելու եղանակով հափշտակել շուրջ 4,5 միլիոն դրամ։

Նախապատրաստված նյութերով միաժամանակ պարզվել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2016-17 թվականներին որպես համալսարանի շենքերի, շինությունների և տեխնիկական ծառայությունների բաժնի վարորդ է հրամանագրել նույն անձին։ Վարորդն առանց աշխատանքի հաճախելու կրկին վարձատրվել է։ Նշված ժամանակահատվածում համալսարանը նրան է փոխանցել շուրջ 2 միլիոն դրամ և հատկացրել շուրջ կես միլիոն դրամի՝ 1230 լիտր վառելիք։

Ձեռք բերված փաստական տվյալներով՝ քննության որոշակի փուլում հիմնավորվել է, որ 2009-2017 թվականների ընթացքում, նշված երեք պետական ոչ առևտրային կազմակերպություններից նախկին նախարարի վարորդի անվամբ փոխանցվել է ընդհանուր շուրջ 9 միլիոն դրամ և կես միլիոն դրամի վառելիք։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
19 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)։
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է:
16:21
18 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով։
16:06
18 Հոկտեմբերի 2019
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է:
14:18
18 Հոկտեմբերի 2019
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով տեղափոխվել է ապրելու Հայաստանում։
10:39
18 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կտրուկ կցրտի
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։