414.34
4.83
386.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Նախարար. «Պոբեդա» լոուքոսթերի հայտնվելը Հայաստանում կուժեղացնի մրցակցությունը

20:17
26 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերի (ընդգրկված է «Աէրոֆլոտ» խմբում) հայտնվելը հայկական շուկայում կուժեղացնի մրցակցությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Նախորդ շաբաթ Ռոսավիացիան հայտնել էր «Պոբեդա» լոուքոսթերին Գյումրու օդանավակայանից դեպի Մոսկվա և հետադարձ չվերթեր տրամադրելու թույլտվության վերաբերյալ։

«Գյումրիում «Պոբեդա» լոուկոստերի չվերթերի իրականացումը մրցակցություն կստեղծի և կազդի Հայաստանում ավիատոմսերի գների վրա ընդհանուր առմամբ։ Բայց այդ փոփոխությունները կկատարվեն աստիճանաբար»,– ասաց Մարտիրոսյանը։

Ըստ նրա, մեծ դեր է խաղում նաև այն, որ «Շիրակ» օդանավակայանի սպասարկման ծախսերն ավելի փոքր են, քան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական հաղորդման համաձայն, 2016 թվականի վերջից «Պոբեդա» ավիաընկերությունը կսկսի շաբաթական երեք չվերթի իրականացումը Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) – Գյումրի («Շիրակ» օդանավակայան) ուղղությամբ և հետադարձ։ Ավիատոմսերի արժեքը կկազմի սկսած 10 հազար դրամից (մոտ 21 դոլար)։

«Պոբեդան» «Աէրոֆլոտ» խմբի էժան փոխադրող է։ Ընկերության չվերթերը կատարվում են Boeing-737-800 տասներկու ինքնաթիռներով 58 ուղղություններով, այդ թվում` 8 միջազգային ուղղություններով (նաև Fly & Bus ծառայության միջոցով)։ Ավելի վաղ «Պոբեդան» Դոնի Ռոստովի և Երևանի միջև թռիչքների թույլտվություն էր ստացել։

Ներկայում Հայաստանում գործում է երկու օդանավակայան` Երևանի «Զվարթնոցը» և Գյումրու «Շիրակը», որոնք շահագործում է «Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն կոնցեսիոն կառավարման պայմանագրին համապատասխան։ Վերջինիս սեփականատերն արգենտինյան American International Airports–ն է, որը պատկանում է արգենտինահայ քաղաքացի Էդուարդո Էռնեկյանին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or