ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն սարգսյանը հինգշաբթի հրամանագրեր ստորագրեց Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում և Արման Սարգսյանին` ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։
Ավելի վաղ նույն օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց նշված պաշտոնյաներին ԱԱԾ և ոստիկանության պետի պաշտոնակատարների պաշտոնում նշանակելու մասին։
Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը նախագահի կողմից ստորագրվել է սեպտեմբերի 18–ին` վարչապետի առաջարկի հիման վրա։
Սեպտեմբերի 16–ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ -0-