Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1–ի զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
12:40
01 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
2008թ.-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից անցել է 11 տարի: 2008-ի այս օրը (լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց ՀՀ 10 քաղաքացի, որից 8-ը հանրահավաքների մասնակիցներ էին, իսկ 2-ը՝ ոստիկաններ: -0-