Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները. նա հանդիպել է ևս 2 կուսակցության ներկայացուցիչների հետ (ՎԻԴԵՈ)
20:09
11 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Նախագահ Սարգսյանն այսօր հանդիպել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին և քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
Загружается новость ... "Лево"
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթին:
«Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները անհանգստություն ու մտահոգություն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ, ներկայացրել իրենց տեսակետներն ու մոտեցումները:
Հանդիպմանը ընդգծվել է երկրի ներքաղաքական կայունության պահպանման, հասարակական համերաշխության և միասնականության կարևորությունը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ
հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ստորագրված փաստաթղթին և դրա դրույթներին, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակին:
Արամ Սարգսյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները վերոհիշյալ փաստաթղթի և առկա իրավիճակի վերաբերյալ:
Զրուցակիցներն ընդգծել են այս փուլում երկրի կայունության պահպանման, համազգային միասնականության կարևորությունը:-0-
Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից ՀՀ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ–ը դիմել է ԵԱՀԿ–ի գործող նախագահին և այլ կառույցներին
«Սահմանադրությամբ կրոնի ազատությունը անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»,- նշել է նորանշանակ նախարար, չպատասխանելով հարցին, թե իր ամուսինը հարո՞ւմ է աղանդին. ՎԻԴԵՈ