Մյասնիկյան պողոտան Սարալանջին կապող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

22.08.2025, 13:05
Ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև 23.08.2025թ.-ը՝ ժամը 10:00-ը
Մյասնիկյան պողոտան Սարալանջին կապող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Մյասնիկյան պողոտան Սարալանջին կապող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մյասնիկյան պողոտա - Սարալանջի պողոտա տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու հրատապությունից ելնելով, այսօրվանից փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից (թունել) դեպի Ազատության պողոտա ուղղության երկրորդ երթևեկելի գոտին:

Քաղաքապետարանից նշում են, որ ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև 23.08.2025թ.՝ ժամը 10:00-ն: