439.88
4.45
403.71
-1
Եղանակը Երևանում
Հայ

Մուտքի արտոնագիր ստանալու ընթացակարգը Հայաստանում պարզեցվել է

16:57
20 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կառավարության նիստում որոշել է պարզեցնել պետական սահմանում մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը: Կառավարության որոշման համաձայն, ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը:

Ինչպես նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հարցաթերթիկում տվյալների մեծ մասը լրացնելու անհրաժեշտությունը կրում է ձևական բնույթ, քանի որ դրանք հաճախ լրացվում են սխալ, չեն ստուգվում և որևէ նպատակով չեն օգտագործվում: «Նոր փոփոխությունները կնպաստեն անցակետերում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը և Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը», - ավելացրեց Գասպարյանը:

Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր իրավասու կառույցներին մի շարք պետությունների քաղաքացիների համար պարզեցնել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրման ընթացակարգը, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և կբացառի Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար ավելորդ բարդությունները` ազատելով նրանց սահմանում դիմում-հարցաթերթիկ լրացնելու անհրաժեշտությունից:

Հաշվետվությունների և փորձագիտական գնահատականների համաձայն, 2016 թ.-ի հունվար-դեկտեմբերին հանրապետություն այցելել է 1 259 657 զբոսաշրջիկ, 2015 թ.-ի համախատասխան ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը մեծացել է 5,7 տոկոսով: Հյուրանոցային տնտեսությունների հաշվետվության տվյալներով, 2016 թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետություն այցելած զբոսաշրջիկների 25,7 տոկոսը բաժին են ընկնում ԱՊՀ երկրներին (21,7 տոկոս Ռուսաստան), 25,8 տոկոսը` ԵՄ երկրներին , 48,5 տոկոսը` այլ երկրներին: -0-






Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան