Մուկը հոսանքազրկման պատճառ է դարձել Գյումրիում հանրաքվեի օրը

06.12.2015, 22:00
Մուկը Գյումրու որոշ շրջանների հոսանքազրկման պատճառ է դարձել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը:
Մուկը հոսանքազրկման պատճառ է դարձել Գյումրիում հանրաքվեի օրը
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մուկը Գյումրու որոշ շրջանների հոսանքազրկման պատճառ է դարձել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը, հայտնում է Panorama.am–ը` հղում անելով «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը։

«Մուկն ընկել է բարձր լարման տակ, ինչի պատճառով էլ խնդիր է առաջացել։ Հոսանքազրկումը տևել է 10-15 րոպե, իսկ մուկը սատկել է»,– հայտնում է պարբերականը։

Կիրակի Հայաստանում անցկացվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը որոշ շրջաններ և ընտրատեղամասեր հոսանքազրկվել են։ -0-