438.46
4.38
402.63
+6
Եղանակը Երևանում
Հայ

Մտավորականների միաբանության երթը շարժվեց դեպի Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն

14:11
30 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Մշակույթի գործիչներն ու մտավորականներն այսօր Երևանում նախաձեռնել են Մտավորականների միաբանության երթ՝ Հայրենիք ռազմագերիների վերադարձի հարցով: Երթը մեկնարկել է Շառլ Ազնավուրի հրապարակից և շարժվել դեպի Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն:

«Ինչ-որ անում ենք քաղաքական ոչ մի իմաստ չունի, մեր երեխեքի հետ է կապված ,անհետ կորած երեխեքի հետ: Ես 71 տարեկան եմ, լսել կամ տեսե՞լ եք, որ ես որևէ քաղաքական բանի մասնակցեմ: Ես քաղաքականություն երբեք չեմ սիրել և երբեք չեմ հասկացել: Սա հայի՝ իսկական, էմոցիանալ, ճիշտ շարժում է, որին ես մեծ սիրով մասնակցում, որ գոնե տեսնենք ինչ կարող ենք անել»,- նշել է դերասան Աշոտ Ղազարյանը:

Загружается новость ... "Лево"

Դերասան և պրոդյուսեր Հրանտ Թոխատյանը հայտնել է, որ երթի կազմակերպիչները նամակ են կազմել՝ ուղղելով այն Ֆրանսիայի դեսպանին Ադրբեջանում հայ ռազմագերիների վերադարձի խնդրի վրա ուշադրություն սևեռելու համար: Գերության մեջ գտնվող մարդկանց անվտանգությունն ապահովելու համար այսօրվա երթն անցկացվում է առանց լուսանկարների, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ:

«Դուք հարցնում եք. հետո ի՞նչ: Հետո մենք կսպասենք երկրների արձագանքների, այդժամ պարզ կդառնա, թե ինչպես գործել»,- հայտնել է Թոխատյանը: 

Նոյեմբերի 28-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Հայաստանի մշակույթի գործիչները բողոքի ակցիա անցկացրեցին` հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները հայրենիք վերադարձնելու պահանջով: Կազմակերպիչները ՝ կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և դերասան Հրանտ Թոխատյանը կոչ արեցին ներկաներին միանալ «Անմահ գնդի» նման գործողությանը զոհված և անհայտ կորած զինծառայողների լուսանկարներով ՝ երթով դեպի արտասահմանյան երկրների դեսպանատներ Երևանում: Մշակույթի ոլորտի աշխատողների ակցիայի շրջանակներում առաջին երթը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին: Մասնակիցները Ազատության հրապարակից քայլեցին դեպի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանություն և հավաքական նամակ ուղարկեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` խնդրելով «միջամտել կատարվողին և դիմումը փոխանցել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը»` ռազմագերիների և խաղաղ բնակիչների Ադրբեջանից հայրենիք վերադարձի գործընթացն արագացնելու համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ
13:41
15 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի
11:59
15 Մարտի 2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
11:30
15 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ