Մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող արտադրամասի արտադրական գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։
Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝
-արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
-արտադրամասը չի պաշտպանվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից,
-չի իրականացվել սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
-չի ապահովվել կենդանիների, կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
-արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
-արտադրական շինությունների հատակների, պատերի դռները մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
-չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
-արտադրական շինություններում կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: