Մոտ 200 օտարերկրյա լրագրողներ՝ 50 միջազգային առաջատար ԶԼՄ-ներից հավատարմագրվել են ՀՀ-ում և Արցախում իրադարձությունների լուսաբանման համար

01.10.2020, 14:31
Մոտ 200 օտարերկրյա լրագրողներ՝ 50 միջազգային առաջատար ԶԼՄ-ներից հավատարմագրվել են ՀՀ-ում և Արցախում իրադարձությունների լուսաբանման համար

Մոտ 200 օտարերկրյա լրագրողներ՝ 50 միջազգային առաջատար ԶԼՄ-ներից հավատարմագրվել են ՀՀ-ում և Արցախում իրադարձությունների լուսաբանման համար

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել է միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, ովքեր ցանկանում եմ լուսաբանել Հայաստանում և Արցախում կատարվող իրադարձությունները: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, նրանց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: «Հավատարմագրման դիմումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են»,- նշել է խոսնակը:


Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել է միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝...

Опубликовано Anna A. Naghdalyan Четверг, 1 октября 2020 г.

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 103 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտը։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–