Մոսկվայից Երևան 6 չվերթ է ուշանում թռիչքների սահմանափակման պատճառով

07.05.2025, 13:10
Մոսկվայից դեպի Երևան 6 գիշերային և ցերեկային չվերթեր ուշանում են
Մոսկվայից Երևան 6 չվերթ է ուշանում թռիչքների սահմանափակման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվայից դեպի Երևան 6 գիշերային և ցերեկային չվերթեր ուշանում են։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տեղեկատվության համաձայն՝ այս պահին Դոմոդեդովոյից, Վնուկովոյից և Շերեմետևոյից ուշանում են «Ural Airlines», «Utair», «Aeroflot», «FLYONE» և «Shirak Avia» ավիաընկերությունների չվերթերը։

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։