Միքայել Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

03.10.2025, 18:17
Դատարանը քիչ առաջ հրապարակեց վճիռը
Միքայել Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։

Դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց վճիռը:

Նշենք որ սեպտեմբերի 2-ին դատարանը մեկ ամսով երկարաձգել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը։

Նշենք նաև, որ օգոստոսի 15-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 10 օրով։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քրեական գործի մասին

Հունիսի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում սկսեց Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի դեմ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով՝ իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչերի վերաբերյալ՝ լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցները փորձեցին ձերբակալել նրան, սակայն հոգևորականությունն ու հավատացյալները խոչընդոտեցին նրանց: Աջապահյանն ինքնակամ ժամանեց Երևանի Քննչական կոմիտե, որտեղ նրան ձերբակալեցին: Հունիսի 28-ին դատարանը որոշում է կայացրել նրան երկու ամսով կալանավորել։