Մինչև 20 աստիճան ցուրտ է սպասվում Երևանում հունվարի 4-ի լույս գիշերը. օդերևութաբաններ

30.12.2015, 19:44
Օդի ջերմաստիճանը Երևանում կնվազի ընդհուպ մինչև 18-20 աստիճան հունվարի 4-ի լույս գիշերը:
Մինչև 20 աստիճան ցուրտ է սպասվում Երևանում հունվարի 4-ի լույս գիշերը. օդերևութաբաններ
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Երևանում կնվազի ընդհուպ մինչև 18-20 աստիճան հունվարի 4-ի լույս գիշերը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը:

Սկսած դեկտեմբերի 31-ից օդի ջերմաստիճանն ամբողջ Հայաստանով աստիճանաբար կնվազի: Այսպես, Երևանում դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի 1 աստիճան ցրտից մինչև 1 աստիճան տաքություն, իսկ հունվարի 4-ին սնդիկի սյունը ցերեկային ժամերին կիջնի մինչև 7-9 աստիճան ցուրտ:

Ամենացածր ջերմաստիճանները սպասվում են հունվարի 4-ի լույս գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերի նախալեռներում: Այդ մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է մինչև 27 աստիճան ցուրտ:

Ցրտին կնախորդի առատ ձյունը, որը կշարունակվի ամբողջ Հայաստանում ընդհուպ մինչև հունվարի 2-ը: Առանձին վայրերում սպասվում է մրրիկ, հորիզոնական ցածր տեսանելիությունը, ավտոճանապարհներին՝ մերկասառույց:

Այս պահին Երևանում ձյուն է տեղում, սնդիկի սյունը ցույց է տալիս զրո աստիճան: -0-