Մինչև ատամները զինված իրավապահները քիչ առաջ ձերբակալել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին. փաստաբան
16.10.2025,
19:51
Քիչ առաջ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հաստատել է, որ քիչ առաջ իրավապահները ձերբակալել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։
«Դատն ավարտվեց, դուրս էինք գալիս մեքենաներով, այդ պահին նկատեցինք դիմակավորված անձինք շատ կոշտ ձևով հանեցին մեկին մեքենայից, իրենց մեքենան նստեցրին ու պոկվեցին։ Շրջադարձ արեցինք, տեսանք, որ այդ մեքենան, որից իջեցրել էին այդ անձին, համարները հիշեցինք, եկանք հետաքրքրվեցինք ու պարզվեց՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի մեքենան է։ Դեպքը տեղի է ունեցել 17.40-17.50–ի սահմաններում։ Չգիտենք՝ ուր են տարել Կոչուբաևին»,-ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ քիչ առաջ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։

