Մինչև +33. Հայտնի է գարնան վերջին օրերին սպասվող եղանակը

27.05.2020, 10:15
Մինչև +33. Հայտնի է գարնան վերջին օրերին սպասվող եղանակը
Մինչև +33. Հայտնի է գարնան վերջին օրերին սպասվող եղանակը

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայպետհիդրոմետ օդերևութաբանական կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերին սպասվող եղանակը։

Հանրապետության տարածքում մայիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 26-29-ի ցերեկները կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում, չորեքշաբթի ցերեկը օդի ջերմաստիճանը կբարաձրանա մինչև +28…+30 աստիճան, իսկ կիրակի +31+33 աստիճանի: -0-