ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի
21.11.2020,
00:20
ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքներ եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի, հաղորդվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
Տարածված հաղորդագրության համաձայն, թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ ՄԻԵԴ-ը կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:
Նաև նշվում է, որ նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը:-0-

