630.68
7.05
522.09
+13
Եղանակը Երևանում
Հայ

Միակ բանը, որ հիշելու ենք​ 2020 թվականից, սուրբ հիշատակն է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայրենիքը պաշտպանելու համար. ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)

14:48
20 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Հանրապետության նախագահը և նախագահի աշխատակազմը հարգանքի տուրք են մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել​ նրանց գերեզմաններին:

Загружается новость ... "Право"
Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի​ Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի,​ Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին, մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար​ ​ զոհված նվիրյալների անմահ հիշատակը:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Շատ դժվար օրեր են։ Հույս ունեմ, որ 2020 թվականի ավարտի հետ մենք փակելու ենք ողբերգական ու դժբախտ էջը և կարողանալու ենք ոտքի կանգնել, նոր էջ բացել։ Միակ բանը, որ հիշելու ենք​ 2020 թվականից, սուրբ հիշատակն է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայրենիքը պաշտպանելու համար։​ Բոլոր դժբախտությունները պետք է դասեր լինեն, այլ ոչ թե ցավոտ հիշողություններ։

Պետք է նորից սկսենք մեր կյանքը։ Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
07 Մայիսի 2021
Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ (ՖՈՏՈ)
Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ.ՖՈՏՈ
20:51
07 Մայիսի 2021
Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է
Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է
20:01
07 Մայիսի 2021
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց. ԱԺ–ն հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
19:42
07 Մայիսի 2021
ՀՀ նախագահի մոսկովյան արձակուրդը. Արմեն Սարգսյանը կգտնվի կարճատև արձակուրդում
ՀՀ նախագահի մոսկովյան արձակուրդը. Արմեն Սարգսյանը կգտնվի կարճատև արձակուրդում
18:34
07 Մայիսի 2021
Գյումրիում բացվել է «Ռոստելեկոմ»-ի նոր և ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահը (ՖՈՏՈ)
Մայիսի 6-ին Գյումրիում բացվեց «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը.ՖՈՏՈ
17:29
07 Մայիսի 2021
Մանկապարտեզներում արդեն կարող է կազմակերպվել լրացուցիչ ընդունելություն, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մեղմացվել են
Մանկապարտեզներում արդեն կարող է կազմակերպվել լրացուցիչ ընդունելություն, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մեղմացվել են
14:46
07 Մայիսի 2021
Հայաստանում «օրենքով գող» է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստանում «օրենքով գողի» բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:38
07 Մայիսի 2021
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը Երևանի թունելներից մեկով (ՖՈՏՈ)
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը Երևանի թունելներից մեկով..ՖՈՏՈ
11:32
07 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 356 նոր դեպք, 1034 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 356 նոր դեպք, 1034 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
23:29
06 Մայիսի 2021
Հայաստանից վերադառնալիս. Զախարովան գեղեցիկ լուսանկար է հրապարակել օդանավից (ՖՈՏՈ)
Հայաստանից վերադառնալիս. Զախարովան գեղեցիկ լուսանկար է հրապարակել օդանավից.ՖՈՏՈ
23:19
06 Մայիսի 2021
Փաշինյանի թիմում լարվածությունը մեծացել է, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկն էլ մերժեցին. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի թիմում լարվածությունը մեծացել է, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկն էլ մերժեցին. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
20:31
06 Մայիսի 2021
Բաքուն մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա. Փաշինյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Բաքուն մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա. Փաշինյանը` Լավրովին.ՎԻԴԵՈ