416.92
4.78
387.22
+29
Եղանակը Երևանում
Հայ

Մի ծաղկով գարուն. հայի բողոքի ակցիան Մոսկվայի ԱԳՆ շենքի մոտ

19:30
13 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքացի, 43–ամյա Վախթանգ Սարգսյանը լռության միանձնյա ակցիա է անցկացրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ` ի նշան բողոքի ղարաբաղյան իրադարձությունների և ռուսական իշխանությունների քաղաքականության դեմ։

Տղամարդը Ռուսաստանի ԱԳՆ շենքի մոտ կանգնել է 40 րոպե` «Դադարեցրեք զենքի վաճառքը ագրեսորին` Ադրբեջանին» պաստառով։

«Ես որոշել եմ բողոքի ակցիա անցկացնել և չեմ համաձայնեցրել գործողություններս Մոսկվայի հայկական համայնքի հետ։ Իմ մտադրությունների մասին գիտեին միայն ընկերներս, ովքեր պետք է ինձ օգնեն»,– ասել է Սարգսյանը Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում։

Նա պարզաբանել է, որ իր ընկերներից մեկը լուսանկարել է, իսկ մյուսը` տեսագրել այն, որ ինքը ոչ մի օրենք չի խախտում և հասարակական կարգին չի խանգարում։

«Դա աննախադեպ իրավիճակ էր և անցորդներրի, և շենքի անվտանգությունն ապահովող ոստիկանների համար, քանի որ մինչ այդ ոչ ոք ցույցեր չի անցկացրել Ռուսաստանի ԱԳՆ շենքի մոտ»,– ասել է նա։

Սարգսյանը հայտնել է նաև, որ ինքը և իր ընտանիքն այժմ անվտանգության մեջ են, և իրենց նկատմամբ ոչ մի սահմանափակող միջոցներ չեն կիրառվել։

Վախթանգ Սարգսյանը ծնվել և մեծացել է Երևանում, այժմ ապրում է Մոսկվայում կնոջ և երեխայի հետ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով