441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

«Մի խառնեք թացը չորի հետ». Փաշինյանը քննադատեց Երևան–Էջմիածին ճանապարհը փակած ցուցարարների գործողությունները (ՎԻԴԵՈ)

13:08
15 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց Երևան–Էջմիածին ճանապարհը փակած ցուցարարներին։ Այս մասին նա ասաց Facebook–ի իր էջի ուղիղ եթերից։ Փաշինյանը տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, որ ցուցարարները Երևանից Էջմիածին տանող ճանապարհը փակում էին` արդարացնելով իրենց գործողությունները գործող իշխանությունների` հեղափոխության օրերին ճանապարհներ փակելու օրինակով։

«Մենք ճանապարհներ էինք փակում, քանի որ երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։ Մենք գիտեինք, որ ժողովուրդն իշխանափոխություն է ուզում։ Արդյունքում հասկացանք, որ ճիշտ էինք։ Եվ այսօր այս մարդիկ ասում են, որ իրենց իշխանության կողմից են և փողոց են փակում, իսկ այն մարդիկ, ովքեր չէին կարողանում անցնել այդ ճանապարհով, իշխանությու՞ն չեն»,– ասաց նա։

Загружается новость ... "Право"

Փաշինյանը նշեց, որ ճանապարհին մնացած մարդիկ և Հայաստանի բոլոր քաղաքացիներն իրենց իշխանությունը ձևավորել են ազատ և անկախ ընտրությունների միջոցով։ Նա միանշանակ ավելացրեց, որ ժողովուրդն իշխանություն է ձևավորել, այդ թվում, որ իշխանությունները կարողանան ապահովել այդ ճանապարհների հասանելիությունը։

«Այսօր ասում են, թե մենք ճանապարհներ ենք փակում, որովհետև Մանվելին ազատ են արձակել։ Այնպիսի տպավորություն է, թե իրենք ձերբակալել են Մանվել Գրիգորյանին, իսկ մենք ազատել ենք։ Այս բացահայտումները կատարվել են մեր իշխանության օրոք։ Եվ ճանապարհներ փակելու բոլոր գործողություններն ուղղված են ուղղակի Հայաստանի կառավարության դեմ»,– ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը հավաստիացրեց, որ Մանվելի Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությունը չի նշանակում արդարացում, նշելով, որ այդ գործը քննվելու է մինչև վերջ և կհասնի մինչև դատավարություն։

«Դուք չեք կարող ճանապարհներ փակել, քանի որ չունեք դրա լիազորությունները։ Դուք նաև չեք ստացել լիազորություններ ժողովրդից։ Ժողովուրդն արդեն ընտրել է իր իշխանությունը, որի գործունեության տիրույթում է ճանապարհների անցանելիության ապահովումը»,– ասաց նա։



Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին խաղաղ կերպով արտահայտել սեփական կարծիքը, չտրվել մանիպուլյացիաների և «չխառնել թացը չորի հետ»։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ