439.88
4.45
403.71
-2
Եղանակը Երևանում
Հայ

Մեծածավալ բարեփոխումներ են սպասվում Հայաստանի ճանապարհային ոստիկանության համակարգում

20:31
17 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեքշաբթի զեկուցել է նախագահ Սերժ Սարգսյանին Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ոստիկանապետը ներկայացրել է 2016թ. նոյեմբերի 2-ին Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Գասպարյանը նշել է, որ նախապատրաստվել և նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցի նախագիծը:

Բարեփոխումներին միտված ավելի քան երկու տասնյակ միջոցառումներն իրականացվելու են չորս հիմնական ուղղություններով՝ 1) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացում, որոշումների կայացում, վարչական տույժերի կատարում, 2) օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանք, ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցում, ճանապարհապարեկային ծառայություն, 3) ճանապարհային երթևեկության կազմակերպում, 4) տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում, վարորդական վկայականների հատկացում:

Հայեցակարգի շրջանակներում Վլադիմիր Գասպարյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է այն միջոցառումները, որոնց իրագործումը կնպաստի հատկապես ճանապարհային երթևեկության ոլորտում անվտանգության մակարդակի, երթևեկության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, պատահարների և խախտումների նվազեցմանը:

Ոստիկանապետը զեկուցել է, որ բարեփոխումների հայեցակարգի նախագիծն ուղարկվել է նաև համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին, որոնցից ստացված կարծիքները կամփոփվեն, և հայեցակարգի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ՀՀ ոստիկանությունը հունվարի 20-ին կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ:

Վլադիմիր Գասպարյանի հավաստմամբ, բացի հայեցակարգով ներկայացված միջոցառումներից, Ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ոլորտում մի շարք այլ միջոցառումներ արդեն իսկ ընթացքի մեջ են: Մասնավորապես, փորձնական տարբերակով ներդրվել է Ճանապարհապարեկային ծառայության շրջիկ պարեկության ընթացքում «Շարժական տեսախցիկի կիրառման» ծրագիրը:

Ոստիկանապետը զեկուցել է նաև Նախագահի հանձնարարությամբ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին, նշելով, որ ոստիկանության կողմից նախապատրաստվել է գնման պայմանագիրը դադարեցնելու և գույքը ի շահ Հայաստանի Հանրապետության հավատարմագրային կառավարման հանձնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Շահագրգիռ գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակված տարբերակը ներկայացված է կառավարության հաստատմանը:

Ընդգծելով, որ ոստիկանության և, մասնավորապես, Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումը մշտապես եղել է առաջնահերթությունների շարքում՝ Նախագահ Սարգսյանը ոստիկանապետի ուշադրությունը հրավիրել է հատկապես հայեցակարգի նախնական տարբերակում առկա մի շարք առանցքային միջոցառումների վրա, որոնց իրականացումը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, էապես կբարելավի Ճանապարհային ոստիկանության աշխատանքը: Դրանց շարքում Հանրապետության Նախագահը նշել է քաղաքացիների հետ շփումների որակի բարելավումը, վարորդական վկայականների, պետհամարանիշների տրամադրումը, ավտոմեքենաների պետական գրանցումը, ընդգծելով, որ այդ շարքը կարելի է շարունակել:

«Իհարկե, այս միջոցառումների իրականացումը, առաջին հերթին, պետք է ուղղված լինի, և դա երևում է փաստաթղթից, ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը: Բայց սա բավարար չէ: Կարծում եմ, որ փաստաթուղթը՝ հայեցակարգը, կարիք ունի ամբողջականացման և կատարելագործման: Հատկապես մեծ տեղ պետք է հատկացնել այն նորարարություններին, որոնց ներմուծումը կամ իրականացումը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը, գոնե, կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում պատշաճ և բարեխղճորեն իրականացնել իր գործառույթները: Մենք խնդիրներ շատ ունենք: Չափազանց կարևոր է, որպեսզի այս գործընթացը լինի շարունակական, և կարողանանք ապահովել այդ շարունակականությունը: Դրա համար շատ սեղմ ժամկետներում պետք է լրամշակել փաստաթուղթը, կազմել փաստաթղթից բխող միջոցառումների պլան՝ կոնկրետ ժամկետներով, և այդ ժամկետներում իրականացնել այս միջոցառումները»,- հանձնարարել է Հանրապետության նախագահը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը