Մետրոյի գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի
11:02
16 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մետրոյի գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նշված կայարանում երթևեկի ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով։ -0-