Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության նոր փուլը, Անուշ Աղաբալյանը՝ «Միսս Հայաստան» մրցույթի հաղթող, պարաբազկամարտի հավաքականի 15 մեդալը՝ Եվրոպայի առաջնությունում․ շաբաթվա լավ լուրերը

14.06.2025, 11:45
Ներկայացնում ենք այս շաբաթվա (հունիսի 9–ից 13–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության նոր փուլը, Անուշ Աղաբալյանը՝ «Միսս Հայաստան» մրցույթի հաղթող, պարաբազկամարտի հավաքականի 15 մեդալը՝ Եվրոպայի առաջնությունում․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․ /Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք այս շաբաթվա (հունիսի 9–ից 13–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին։

Grammy–ի բազմակի դափնեկիր, կանադացի երգիչ The Weeknd-ը (Abel Makkonen Tesfaye) թողարկել է Baptized In Fear երգի տեսահոլովակը։  Հոլովակում կան հայկական մշակույթի տարրեր՝ եկեղեցի, ավանդական խաչքար, ինչպես նաև Անահիտ աստվածուհու կերպարը։ 

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 15 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում։

Շուտով կմեկնարկի Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարության նոր փուլը։

Շիրակից 20-ամյա Անուշ Աղաբալյանը արժանացել է «Միսս Հայաստան 2025» տիտղոսին։ Նա ճանաչվել է 400 մասնակիցներից ամենագեղեցիկը։

Ucom-ը փոխում է ապագան՝ գործարկելով 5G ցանցը Երևանում, ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։