631.1
6.95
518.44
-5
Եղանակը Երևանում
Հայ

Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև․ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյան

15:25
17 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում հայկական ուժերի հակադրության հետ կապված իրավիճակի հետ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հայտարարության ամբողջական տեքստը, որը հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

«Հարգելի´ հայրենակիցներ, զինակից ընկերներ.

2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց մահու կռիվ տվեց։

Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի´ համապատասխանում։

Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև՝ անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:

Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.

1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

2. Տրված առաջարկը անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և´ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և´ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը:

3. Այդ ժամանակ բարձրացվեց նաև հարյուր հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:

Ինչևէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման` Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա: Ցավոք նաև մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:

Загружается новость ... "Лево"
Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում:

Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:

Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը:

Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն…

Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պե´տք է համախմբվել, արագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն:

Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար:

Խոնարհում եմ գլուխս բոլոր նահատակների հիշատակի և նրանց հարազատների առջև: Մեզ պարտադրվեց շատ դաժան պատերազմ, և անհավասար պայքարում Հայ զինվորն ու սպան ցույց տվեցին մինչև վերջ կռվելու վճռականություն ու բարոյակամային ամենաբարձր որակներ:

Սա իսկական Հերոսամարտ և Գոյամարտ էր… Հայոց ազգը կարող է հպարտանալ իր զինվորով, սպայով ու գեներալով:

Զինակի´ց ընկերներ,

Չպե´տք է հուսահատվենք ու պե´տք է շարունակենք մեր հայրենյաց սահմանների պաշտպանությունը, լրջորեն վերլուծենք և անենք հետևություններ, վերակառուցելով Հայոց բանակը` բարձրացնենք նրա մարտունակությունը:

Շնորհակալ եմ անձնվեր ծառայության համար: Բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ անշեղորեն իրականացնենք մեր առջև դրված մարտական խնդիրների կատարումը, մեր միասնականությամբ ու անկոտրուն կամքով արժանի լինենք մեր զինակից ընկերների ու սրբացած նահատակների նվիրումին»։-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:43
25 Հունվարի 2021
Սկսվում է Առաջավորաց պահքը
Առաջավորաց պահքը հայ ժողովրդի առաջին ազգային պահքն է, և այն հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը
13:27
25 Հունվարի 2021
«Լավագույն հայը մեռած հայն է». ՄԻՊ–ը ներկայացրել է ադրբեջանական սոցցանցերի իրական օգտատերերի հրապարակումները (ՖՈՏՈ)
«Լավագույն հայը մեռած հայն է». ՄԻՊ–ը ներկայացրել է ադրբեջանական սոցցանցերի իրական օգտատերերի հրապարակումները. ՖՈՏՈ
11:58
25 Հունվարի 2021
Մակունցի` ԱՄՆ–ում դեսպան նշանակելու հարցն օրակարգում է. նա հայտարարել է, որ փորձն ամենաառաջնային դերակատարումը չունի
Մակունցի` ԱՄՆ–ում դեսպան նշանակելու հարցն օրակարգում է. նա հայտարարել է, որ փորձն ամենաառաջնային դերակատարումը չունի
11:02
25 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 779 թեստ, հաստատվել է 58 նոր դեպք, առողջացել է 224 մարդ. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 779 թեստ, հաստատվել է 58 նոր դեպք, առողջացել է 224 մարդ
10:42
25 Հունվարի 2021
Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է, ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար
Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է, ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար
19:15
24 Հունվարի 2021
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 13–15 աստիճանով, սպասվում է ձյուն
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 13–15 աստիճանով, սպասվում է ձյուն
16:12
24 Հունվարի 2021
24 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի որոշ հասցեներում, 3 վարչական շրջաններում և Արարատի մարզում
24 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի որոշ հասցեներում, 3 վարչական շրջաններում և Արարատի մարզում
11:05
24 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1953 թեստ, հաստատվել է 127 նոր դեպք, 173 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1953 թեստ, հաստատվել է 127 նոր դեպք, 173 մարդ առողջացել է
19:33
23 Հունվարի 2021
Այվազյանն իր վրաց գործընկերոջը նվիրել է «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկար (ՖՈՏՈ)
Այվազյանն իր վրաց գործընկերոջը նվիրել է «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկար. ՖՈՏՈ
17:23
23 Հունվարի 2021
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն է, ԱՆ–ն հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն է, ԱՆ–ն հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները
15:17
23 Հունվարի 2021
Իմ ուզածը չեղավ` պատերազմ կլինի. Ադրբեջանի բացահայտ սպառնալիքների մասին ՀՀ ՄԻՊ-ի ահազանգը (ՎԻԴԵՈ)
Իմ ուզածը չեղավ` պատերազմ կլինի. Ադրբեջանի բացահայտ սպառնալիքների մասին ՀՀ ՄԻՊ-ի ահազանգը. ՎԻԴԵՈ
14:12
23 Հունվարի 2021
Սուրենյանը նշել է այն վայրը, որտեղ լուսադեմին գրանցվել է -35
Սուրենյանը նշել է այն վայրը, որտեղ լուսադեմին գրանցվել է -35