417.4
4.02
393.4
+12
Եղանակը Երևանում
Հայ

Մենք փակ չենք պահում սահմանը, դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չեն ընդունում. արտգործնախարարը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին

15:54
12 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 12-ին կառավարության շենքի դիմաց ՌԴ-ում բնակվող և այնտեղ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք բողոքում էին փակ սահմանների դեմ:

Загружается новость ... "Лево"

Քանի որ քաղաքացիները ցանկանում են գնալ ՌԴ, սակայն փակ սահմանների պատճառով դրա հնարավորությունը չունեն, վերջիններս պահանջում էին գոնե երկու շաբաթով բացել սահմանները, որպեսզի մեկնել ցանկացողները կարողանան գնալ ՌԴ: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնել է միջազգային ավիահաղորդակցությունը, սակայն ՀՀ քաղաքացիներ համար մուտքը դեռևս բաց չէ:  

Նաև նրանք ուզում էին հանդիպել կամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Իմ ընտանիքը մնացել է ՌԴ-ում, ես Հայաստան եկա բուժման նպատակով և մինչև հիմա մնացել եմ, չեմ կարողանում գնալ։ Մի ամիս հետո նորից կասեն՝ մի ամսով էլ ենք երկարացնում արտակարգ դրությունը, ժողովուրդը հոգնել է արդեն։ Ժողովուրդը 3 տարեկան երեխա չէ, որ խաբեն ամեն օր, չի կարելի»,- հայտնեց ցուցարարներից մեկը լրագրողներին:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպում ունեցավ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: 

«Մենք փակ չենք պահում սահմանը, բայց դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չեն ընդունում։ Ռուսաստանն այդ քաղաքականությունն իրականացնում է բոլոր երկրների համար»,- նշեց ԱԳ նախարարը՝ հիշեցնելով ակցիայի մասնակիցներին, որ երկրում ստեղծված անհարմարությունները համավարակով են պայմանավորված:

«Ամբողջ աշխարհի սահմանները բաց են, իսկ մենք դեռ երկարացնում ենք արտակարգ դրությունը»,- հայտնեց քաղաքացիներից մեկը:

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները նաև հանդիպեցին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, ով նշեց այսօր կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշումը՝ արտակարգ դրության երկարաձգման և մեղմացումների մասին: Նա հայտնեց, որ սահմանների հետ կապված հարցերին չի տիրապետում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ