Մենք, դժոխային իրադարձությունների միջով անցնելով, հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են աննախադեպ հնարավորություններ․ Փաշինյան

12.06.2025, 13:58
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի առաջ բացվել են աննախադեպ հնարավորություն ապահովելու պետության հարատևությունն առաջիկա 100-ամյակների համար
Մենք, դժոխային իրադարձությունների միջով անցնելով, հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են աննախադեպ հնարավորություններ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի առաջ բացվել են աննախադեպ հնարավորություն ապահովելու պետության հարատևությունն առաջիկա 100-ամյակների համար։

«Իմ գնահատականն այն է, որ մենք, դժոխային իրադարձությունների միջով անցնելով, հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են հնարավորություններ, որ, թույլ տվեք ասել (չեմ ուզում տարածական բան ասել), բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունն առաջիկա 100-ամյակների համար, երբեք չենք ունեցել», - հայտարարել է Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

Նա նշել է, որ կան նաև սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքները եղել են միշտ, ոչ մի նոր սպառնալիք չկա։

«Տարբերությունն այն է, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու տեսական ու գործնական հնարավորություն ենք ստացել, իսկ նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին, որպես հակակշիռ, բացվել են անհավանական հեռանկարներ՝ բոլոր առումներով», – ասաց Փաշինյանը։