438.1
4.37
401.96
+5
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. «Մենք չպետք է վերցնենք և բաժանենք պետբյուջեի հավելյալ մուտքերը»

15:53
17 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը մշակում է մեգանախագծերում կապիտալ ներդրումների ռազմավարությունը, հինգշաբթի կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ վերջին ժամանակներում որպես խնդիր նշվում է պետբյուջեի թերակատարումը կապիտալ ծախսերի մասով։

«Սակայն վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա համեմատ մենք ավելի շատ կապիտալ ծախսեր ենք իրականացրել, բայց առայժմ չենք հասել ծրագրած ցուցանիշների, այդ թվում այն պատճառով, որ որակի շատ բարձր չափանիշներ ենք սահմանել, իսկ եթե դրա վրա աչք փակենք, ապա նույնիսկ կարող ենք գերակատարել պլանները»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը միաժամանակ նշեց, որ իր այն արտահայտությունը, որ երկրում փողի խնդիր չկա, քաղաքական շահարկումների առիթ տվեց, և որոշ գործիչներ առաջարկել են այդ փողերը բաժանել մարդկանց։

«Ես վերահաստատում եմ, որ փողի հետ կապված խնդիրներ չունենք։ Բայց դա չի նշանակում, որ պետք է վերցնենք և բաժանենք դա։ Այդ դեպքում փողերի արժեքը կնվազի, և 100 հազար դրամի կարելի կլինի գնել ավելի պակաս, քան 10 հազար դրամով։ Երկրում գնանկում կարձանագրվի»,– ասաց վարչապետը։

Նա նշեց, որ այս պահին Հայաստանը եվրապարտատոմսեր է թողարկել։ Ներքին շուկայում շրջանառվող ՊԳՊ–ներն ավելի քիչ են, քան դրանց պահանջարկը, իսկ պետբյուջեի եկամտային մասն 9 ամիսների ընթացքում աճել է 21.6 տոկոսով։

«Մենք այժմ աշխատում ենք ռազմավարության վրա և անհրաժեշտ ենք համարում տվյալ միջոցների ներգրավումը կապիտալ ներդրումների մեջ, որոնք պայմանականորեն անվանում ենք մեգանախագծեր։ Դրանց իրացման արդյունքում բնակչության մոտ փող կհայտնվի, որն արժեք կունենա։ Դա ավելի լավ է, քան պարզապես մարդկանց փող բաժանելը»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, որոշ երկրներում նման քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ 1 կգ հացի դիմաց ստիպված վճարել են 2 կգ փող։

«Մենք այդ ճանապարհով չենք գնա»,– ասաց Փաշինյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
18 Մարտի 2024
Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիաչվերթեր կգործարկվեն
Երևանի և Աստանայի միջև կգործարկվեն ուղիղ ավիաչվերթեր
14:00
18 Մարտի 2024
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ուշադիր լինել իրենց անձնական էջերին
11:36
18 Մարտի 2024
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում․ սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում
11:24
18 Մարտի 2024
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10% cashback
Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ
13:41
15 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի
11:59
15 Մարտի 2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
11:30
15 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ