Մեկնարկում է «Կենգուրու 2016» միջազգային մաթեմատիկական մրցույթը
29.01.2016,
11:53
Մեկնարկել են «Կենգուրու 2016» միջազգային մաթեմատիկական մրցույթի նախապատրասկան աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մեկնարկել են «Կենգուրու 2016» միջազգային մաթեմատիկական մրցույթի նախապատրասկան աշխատանքները։ Այս տարի մրցույթը կկայանա մարտի 17–ին, հայտնում է «Այբ» հիմնադրամի մամուլի ծառայությունը։
««Այբ» կրթական հիմնադրամն արդեն ութերորդ տարին անընդմեջ Հայաստանում և վեցերորդ տարին անընդմեջ Արցախում կազմակերպում ու անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»»,– ասվում է հաղորդման մեջ։
Ըստ հաղորդագրության, մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1274 դպրոցներ: Աշակերտների մասնակցության համար վճարումը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 19-ն է:
Նշենք, որ 2015 թվականին «Կենգուրուն» աննախադեպ արդյունք է ցուցաբերել. մրցույթին մասնակցել է 3-12-րդ դասարանների 44 981 աշակերտ ՀՀ բոլոր մարզերի և Արցախի 1068 դպրոցներից:
«Կենգուրուն» նախորդ տարի ունեցել է 4 հաղթող, ինչպես նաև 1389 մրցանակակիր աշակերտ, որոնցից 461-ը գրանցել է լավագույն արդյունք և արժանացել նաև պատվոգրի: «Կենգուրուն» աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է 63 երկրում:
Մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` ներգրավելով 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտներին` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, մասնակցության համար առաջնայինը երեխայի ցանկությունն է` փորձելու իր ուժերը մաթեմատիկայում և նորովի նայելու այս հետաքրքիր ու անչափ կարևոր առարկային:
Մանրամասներին ծանոթանալու համար կարելի է այցելել «Կենգուրու» մրցույթի կայք կամ զանգահարել «Այբ» կրթական հիմնադրամի գրասենյակ:
«Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն «Այբ» կրթական հիմնադրամն է: Մրցույթն Հայաստանում անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, և Արցախում՝ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հովանու ներքո:
Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերը «ՎՏԲ-Հայաստան բանկ»–ն է։
-0-