Մեկ անձ ձերբակալվել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենայի հրկիզման կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենայի հրկիզման կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է, հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ», – նշել է Սարգսյանը Facebook–յան իր էջում։
Նրա խոսքով, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են։