Մեդվեդևը Երևանում կհայտնի երկար սպասված նորությունը

25.03.2016, 10:27
Կառավարությունում իրարանցում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` ապրիլին 7–ին սպասվող այցի կապակցությամբ:  
Մեդվեդևը Երևանում կհայտնի երկար սպասված նորությունը
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Կառավարությունում իրարանցում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` ապրիլին 7–ին սպասվող այցի կապակցությամբ, գրում է «Հրապարակ» թերթը։

 Գրառման մեջ նշվում է, որ Մեդվեդևը Հայաստան է ժամանում ոչ միայն մասնակցելու ԵՏՄ վարչապետների համաժողովին, այլև աշխատանքային այցով, այդ իսկ պատճառով նիստից մեկ օր շուտ է գալիս։

Հայաստանը հույս ունի, որ ռուսական գազի գինը կնվազի. նախարար>>

«Այցն առանցքային է այն առումով, որ վերջինս այստեղ հայտարարելու է գազի գնի իջեցման մասին, սակայն ոչ թե Հովիկ Աբրահամյանի «կենդանի ներկայությամբ», այլ՝ Սերժ Սարգսյանի»,– նշում է պարբերականը։

Թերթն ավելացնում է նաև, որ ԵՏՄ երկրների մյուս վարչապետները Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Հայաստան կժամանեն հաջորդ օրը։ -0-