420.39
4.19
395.1
+13
Եղանակը Երևանում
Հայ

«Մեդիա Վահան 2020». հայտնի են դարձել ՀՀ-ում տարվա ամենաքննարկվող և ամենասկանդալային քաղաքական գործիչները (ՖՈՏՈ)

12:52
17 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Մեդիապաշտպան» նախաձեռնության «Մեդիա Վահան» երկրորդ ամենամյա մրցանակաբաշխությանը հայտնի է դարձել, թե ով է 2020թ.-ի ամենաքննարկող քաղաքական գործիչը Հայաստանում:

Միջոցառման շրջանակում նույնպես մրցանակներ են հանձնվել 9 անվանակարգերում. «Լավագույն լրատվական», «Ամենաքննարկվող քաղաքական գործիչ», «Ամենասկանդալային քաղաքական գործիչ», «Ամենադրական հանրային գործիչ», «Լավագույն ֆոտոլրագրող», «Լավագույն լրագրող», «Լավագույն հետաքննող լրատվական», «Կայուն զարգացող լրատվական», «Լավագույն հեռուստամեկնաբան»։

«Մեդիապաշտպան» նախաձեռնության համահիմնադիր Սերգեյ Չամանյանը, հաղթողներին հայտարարելիս նշել է, որ «Ամենաքննարկվող քաղաքական գործիչ» անվանակարգում պայքարը գլխավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև էր, սակայն այս տարի անվանակարգում հաղթել է արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը: Չամանյանը նշել է, որ ԶԼՄ-ների և հասարակության մեջ ավելի շատ քննարկվում էր ոչ թե Ավինյանի անձը, այլ որպես պարետ վերջինիս հրապարակումները:

Ամենասկանդալային քաղաքական գործիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, քանի որ իր գործունեությունը մեծ արձագանք է առաջացրել ԶԼՄ-ներում:

«Ամենդրական քաղաքական գործիչ» անվանակարգում պայքարում էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն ու Պաշտպանության նախարարը: Չամանյանի խոսքով, այս տարի նրանք արժանացել են ընթերցողների, ԶԼՄ-ների և քաղաքացիների ամենադրական գնահատականներին: Արդյունքում, մրցանակի է արժանացել Դավիթ Տոնոյանը:

«Կայուն զարգացող լրատվական» անվանակարգում մրցանակը հասել է Antifake.am-ին, իսկ «Լավագույն հետաքննող լրատվական»-ում՝ Hetq.am-ին, լավագույն լրատվական է ճանաչվել ArmNews-ը: «Լավագույն լրագրող» և «Լավագույն հեռուստամեկնաբան» անվանակարգերում հաղթող ճանաչվել է Գևորգ Ղազարյանը:

 

 «Ես ցանկանում եմ հույս հայտնել, որ այս տարի լրագրողները չեն բախվի դժվարություններին, որոնք ունեին անցյալում, կհասնեն նոր ձեռքբերումների և բարձունքների»,- հայտնել է Չամանյանը: 

«Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2019թ.-ի օգոստոսի 15-ին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ
15:23
17 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը
14:05
17 Ապրիլի 2024
Ծեծել են, խոշտանգել․ ՔՊ–ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպն իսկական սկանդալի է վերածվել (ՎԻԴԵՈ)
Սամվել Վարդանյանը ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեից ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին․ ՎԻԴԵՈ
13:08
17 Ապրիլի 2024
Փաշինյանն այցելել է Ոսկեպար
Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ
13:00
17 Ապրիլի 2024
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
11:44
17 Ապրիլի 2024
Քիչ առաջ պայթեցվեց ՊՆ նախկին շենքը (ՎԻԴԵՈ)
Ինչպես են պայթեցնում ՊՆ նախկին շենքը․ ՎԻԴԵՈ
09:56
17 Ապրիլի 2024
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
20:21
16 Ապրիլի 2024
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց  զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
16:11
16 Ապրիլի 2024
Երևանում վաճառվող կոնֆետներում արգելված նյութ է հայտնաբերվել․ ՀՀ–ում դրա իրացումն արգելվել է
Ուշադրություն․ՍԱՏՄ–ից հորդորում են ս չգնել նշված վտանգավոր մթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով