Մայր քաղաքիս համն ու հոտը․ հյուրընկալ Երևանն ու իր այցեքարտերը

14.10.2025, 17:31
Երևանը հյուրընկալ քաղաք է։ Նա սիրում է ընդունել իր հյուրերին բաց սրտով, ջերմ և առատ սեղանով
Մայր քաղաքիս համն ու հոտը․ հյուրընկալ Երևանն ու իր այցեքարտերը

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանը հյուրընկալ քաղաք է։ Նա սիրում է ընդունել իր հյուրերին բաց սրտով, ջերմ և առատ սեղանով։ 

Երևանը արևային քաղաք է։ Այստեղ վերադառնում են, որ նորից երազեն։ Գալիս են ճանաչելու ավանդականն ու նորը։ 

Քաղաքն իր պատմությունն ունի՝ հազարամյակների, թագավորների, զավթիչների, փառքի և տխուր ժամանակների, սովորական ու անսովոր մարդանց մասին։ 

Еремян

Քաղաքն իր համն ու հոտն ունի։ Երևանի մասին հիշողությունները շատ հաճախ հիշողություններ են հայկական խոտաբույսերով մեկ բաժակ թեյի բույրի ու թեժ թոնրից դուրս եկած ծաղիկ լավաշի տաքության մասին։ 

Զբոսաշրջիկների մի խումբ որոշել է երևանյան աշնանային երեկոն անցկացնել ազգային խոհանոցով ու ավանդական երգուպարով։ Նախքան Հայաստան ժամանելը՝ Պանդոկ Երևան այցելությունը նրանց գաստրոուղևորության առաջին կանգառն էր։ Այսօր արդեն ճաշակում են քաղաքի այն հայտնի ղափաման, տոլման, թավա քյուֆթան, խորոված իշխանը․․․ Լեգենդար Ակունք ազգագրական համույթը երգում է Հանինա, Հայրո, Դոնի յար, Մշո Խըռ, Յարխուշտա։ 

Еремян

Պանդոկ Երևանը լավ գիտի քաղաքի բոլոր հին ու նոր դեմքերին։ 2006-ին, երբ առաջին անգամ բացեց իր դռները, Երևանի միակ ընտանեկան ռեստորանն էր։ Հենց այստեղ ծաղկեց հայկական խոհանոցը, վերհանվեցին հարյուրավոր ավանդական բաղադրատոմսեր, փոխվեց ռեստորանային մշակույթը, բացվեցին աշխարհի գաստրոքարտեզին տեղ գտնելու առաջին հնարավորությունները։ Պանդոկը տեսել է քաղաքի գաստրո ոլորտի բոլոր զարգացումները․ նրան այլևս ոչինչ չի զարմացնի։ Նոր էներգիա է ստանում իր միլիոնավոր նախկին ու ներկա այցելուների սիրուց, գոհունակությունից ու կրկնվող ջերմ հանդիպումներից։ Լավ գիտի՝ քաղաքի համ ու հոտի, մշակույթի ու երաժշտության այցեքարտերից մեկն է, որին փնտրում են Երևան ուղևորության պլանավորման առաջին իսկ պահից։ 

Еремян

1960-ականների Արմենիա հյուրանոցի սրճարանը ԽՍՀՄ-ում բոլորին էր հայտնի։ Այն այդ տարիներին բացառիկ ընտրյալների համար էր, և ով կմտածեր, որ գրեթե կես դար անց՝ 2017-ին, այդ նույն վայրում՝ քաղաքի սրտում, իր դռները կբացի երևանյան ամենասիրելի ռեստորանը՝ Շերեփը։ Այն բոլորովին նոր շունչ բերեց քաղաքին՝ բաց խոհանոց, ամբողջապես թափանցիկ պատուհաններ, լավաշի պատրաստման բաց ցուցադրություն, շերեփապարեր, շերեփամարտեր ու շերեփով ֆլեշմոբեր։ Շերեփն իրոք անկեղծորեն է սիրում իր հարազատ Երևանի բոլոր բնակիչներին ու հյուրերին և խոստովանում է այդ սերը անթաքույց կերպով։ Երբ պարզապես Հանրապետության հրապարակ տանող երեկոյան ճանապարհդ անցնում է Շերեփի կողքով, քեզ միշտ ջերմացնում են ռեստորանից լսվող երևանյան երգերը՝

Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,

Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել․․․ 

Երևանը սիրո ու արևի քաղաք է։ 

Еремян

Երևանը ուշ քնող և շուտ արթնացող քաղաք է՝ ի տարբերություն իր բնակիչների։ Նա սիրում է երկխոսել հատկապես այն երևանցիների հետ, որոնք գիտեն լուսաբացին արթնանալու և առավոտյան նախաճաշելու հաճույքը։ Թումանյան փողոցին նայող Լավաշ ռեստորանի այն կոլորիտային պատշգամբը սպասում է նախաճաշի եկած իր առաջին հյուրերին։ Այստեղ երևանյան նախաճաշերի հատընտիր ցանկն է, Գինեսի ռեկորդակիր գաթան, աշխարհահռչակ լավաշյան միլֆեյը, նախաճաշին հյուրասիրվող մեկ բաժակ թարմ կաթը։ Երբեմն տպավորություն է, որ քաղաքն արթնանում է հենց այս պատշգամբից սփռվող թարմ սուրճի և աղանդերի բույրից։ Եվ քաղաքն ինքն էլ այս պատշգամբից այլ տեսք ունի՝ պարզ ու հանճարեղ, ինքնամփոփ և հոգին բաց, հանգիստ ու չարաճճի։ Լավաշն ու Երևանն ունեն երկխոսության իրենց լեզուն․ նրանք գիտեն՝ ինչպես լինել միշտ առեղծվածային։ 

Еремян

Երևանն այսօր նշում է իր ծննդյան օրը՝ դեմք ու դիմագծով, համ ու հոտով, բարի գալուստ մաղթող ջերմ ժպիտով և մինչ նոր հանդիպում ասող արդեն հարազատ ձայնով։ 

Еремян

Մենք սիրում ենք քեզ, մեր Երևան։ Մենք սիրում ենք քեզ՝ հասուն ու խենթ, ջերմ ու քամոտ, անհասանելի ու հասարակ քո բոլոր օրերի մեջ։ 

Միշտ շողա՛։