Մայիսի 31-ին կկայանա Մոսկվա-Երևան չարտերային չվերթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնում

30.05.2020, 10:37
Մայիսի 31-ին կկայանա Մոսկվա-Երևան չարտերային չվերթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնում

Մայիսի 31-ին կկայանա Մոսկվա-Երևան չարտերային չվերթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնում

 ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 31-ին նախատեսվում է Մոսկվա-Երևան չարտերային չվերթը: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Загружается новость ... "Лево"

«Հայտնում ենք, որ մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին»,- նշվում է դեսպանության Facebook-յան էջում:

Հաղորդվում է, որ հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 30-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 31-ին ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռի առավելագույն քաշը 23 կգ է(մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշվում է, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմերնարկի մայիսի 31-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

«Ստորև հրապարակում ենք հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 1351 համարը)»,- նշվում է հայտարարության մեջ: -0-