Մասսայական վազք Երևանում` հանուն հաղթանակի և խաղաղության
17:56
06 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հաղթանակի տոնին ընդառաջ առաջին մասսայական վազքը կմեկնարկի Երևանում, հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի ծառայությունը։
Վազքը կմեկնարկի կիրակի` մայիսի 7-ին ժամը 10.00-ին, Երևանի Հաղթանակի զբոսայգուց։
Հաղորդման մեջ նշվում է, որ վազքը կրում է «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանը:
Մասնակիցները վազքով կանցնեն ավելի քան 4 կմ՝ Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչև Հանրապետության հրապարակ: Նախատեսվում է, որ վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ:
Նախքան մասսայական վազքի մեկնարկը ծաղկեպսակներ կդրվեն Անհայտ զինվորի հուշարձանին:
«Միջոցառումը համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի եռամարտի ֆեդերացիան և Երևանում «Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը»՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է