Մարմարիկում շարունակվում են մայիսի 4–ին անհետացած 2–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները

06.05.2025, 12:30
Երկու տարեկան Տիգրանին որոնում են ոստիկանները, փրկարարները, գյուղի բնակիչները, կամավորներ
Մարմարիկում շարունակվում են մայիսի 4–ին անհետացած 2–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մարմարիկում շարունակվում են մայիսի 4–ին անհետացած 2 տարեկան փոքրիկի որոնղական աշխատանքները։

«Ինտենսիվ որոնողական աշխատանքները վերսկսվել են, մասնակցում է ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, գյուղի բնակիչները, կամավորներ», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 4–ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։

Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։

Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։

Մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային։ Երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։