Մարմարիկ գետում հայտնաբերված 2–ամյա փոքրիկի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան․ ՔԿ

24.05.2025, 12:28
Մարմարիկում գետում հայտնաբերված 2–ամյա երեխայի դիակի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր
Մարմարիկ գետում հայտնաբերված 2–ամյա փոքրիկի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մարմարիկում գետում հայտնաբերված 2–ամյա երեխայի դիակի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր, «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Այս պահին քննիչները դեպքի վայրում են, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն», – նշեց Ավդալյանը։

Հիշեցնենք, որ այսօր 20–օրյա որոնողական աշխատանքներից հետո այսօր Մարմարիկ գետում՝ «Հրազդան» ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ hայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։