Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը պետք է բաց լինի. «Ծառուկյան» խմբակցության քարտուղար

18.06.2018, 18:07
Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը պետք է բաց անցկացվի:
Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը պետք է բաց լինի. «Ծառուկյան» խմբակցության քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը պետք է բաց անցկացվի, երկուշաբթի ճեպազրույցներում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

«Նմանատիպ հանցագործություններ կատարած անձը պետք է ենթարկվի պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։ Մենք պատերազմող երկիր ենք և նման պայմաններում այսպիսի քայլերը, առավել ևս, այս մակարդակի անձի կողմից անընդունելի են»,– ասաց Էնֆիաջյանը։

Նրա խոսքով, դժվար է պատկերացնել, որ նման գործողությունները զինվորների, բանակի և պետության նկատմամբ կատարվել են Արցախի հերոսի կողմից։

Загружается новость ... "Лево"

Նա նշեց, որ Գրիգորյանին պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու վերաբերյալ խմբակցության քվեարկության որոշումն առայժմ չի ընդունվել, բայց նա խոստացավ, որ նման գործողությունների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է։

«Անհրաժեշտ է գիտակցել, որ երկրում իշխանություն է, որի գերակայությունն օրենքն է։ Ժողովուրդն ու իշխանությունները վճռականորեն են տրամադրված օրենքի գերակայությունն ապահովելու հարցում։ Հետևաբար, մեղավորները, իսկ մենք վստահ են, որ կբացահայտվեն նաև մյուսները, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ ինքը` գործընթացը, պետք է բաց լինի»,– ասաց Էնֆիաջյանը։ -0-