Մամուլը նշում է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնի թեկնածուի անունը

11.12.2018, 11:55
Սահմանադրության համաձայն, խորհրդարանի փոխխոսնակներից մեկը պետք է ընդդիմության ներկայացուցիչ լինի:
Մամուլը նշում է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնի թեկնածուի անունը
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կդառնա Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակներից մեկը, հայտնում է «Ժամանակ» թերթը։

«Սահմանադրության համաձայն, խորհրդարանի փոխխոսնակներից մեկը պետք է ընդդիմության ներկայացուցիչ լինի։ Այդ պաշտոնը զբաղեցնում է քաղաքական այն ուժի ներկայացուցիչը, որը խորհրդարանական ընտրություններում ստացել է առավելագույն թվով ձայներ։ Տվյալ դեպքում դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է»,– գրում է թերթը։

Загружается новость ... "Право"

Նշվում է, որ եթե վեցերորդ գումարման փոխխոսնակը ԲՀԿ–ի պատգամավոր Միքայել Մելքումյանն էր, ապա այս անգամ նրան կարող է փոխարինել Նաիրա Զոհրաբյանը, ով ստացել է ավելի մեծ թվով ձայներ, քան Մելքումյանը։

«Եվ դա այն դեպքում, երբ ԲՀԿ մարզային կառույցը Սիսիանում աշխատում էր, հիմնականում Զոհրաբյանի դեմ։ Դրա ղեկավար Աղասի Հակոբջանյանը դե ֆակտո աշխատոիմ էր իր փեսա Կարեն Համբարձումյանի օգտին, ով առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքից»,– գրում է թերթը։ -0-